ԲԱՑ ԿԱՆՉ․ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ
Ժամանակակից արվեստի ինստիտուտը և ArtNexus-ը հայտարարում են բաց կանչ՝ ՀՀ մի շարք մարզային բնակավայրերում հանրային արվեստի գործերի ստեղծման նպատակով։
Այս նախագծի շրջանակում մենք արվեստագետներին առաջարկում ենք հարթակ և ռեսուրսներ՝ նշված համայնքներում մնայուն արվեստի գործեր ստեղծելու և նոր իմաստներ և գեղարվեստական խորհրդանիշեր առաջ բերելու համար։ Մենք չենք առաջարկում որևէ թեմատիկ և իմաստային շրջանակ, թողնելով ընտրությունը արվեստագետներին և իրենց անկախ հետազոտությանը։
Դիմել կարող են արվեստագետներ ամբողջ Հայաստանից․ թե՛ անհատ, թե՛ խմբով։ Յուրաքանչյուր դիմորդ կարող է ներկայացնել մեկից ավել գաղափարներ։
Հանրային արվեստի գործերի տեղադրման համար ԺԱԻ-ն ձեռք է բերել հետևյալ վայրերի համայնքապետարանների նախնական թույլտվությունը՝ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր, Գյուլագարակ,Կուրթան գյուղերը և Ստեփանավան քաղաքը։
Դիմորդները պետք է առաջարկեն նշված վայրերից որևէ մեկի համար արվեստի գործի գաղափար։ Արվեստի գործի նյութի և ժանրի վերաբերյալ սահմանափակում չկա, այն կարող է լինել քանդակ, ինստալիացիա, որմնանկար, խճանկար, ձայնային ինստալիացիա և այլն։
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել դիմումը մինչև ս․թ․ հունիսի 25-ը՝ կցելով հետևյալ նյութերը՝
-
Արվեստագետի ինքնակենսագրականը և պորտֆոլիոն՝ 100 մբ չգերազանցող 1 PDF ֆայլով
-
Առաջարկվող արվեստի գործի գաղափարը (ընդհանուր կոնցեպտը և բովանդակությունը, կապը տեղանքի հետ) և տեխնիկական բնութագիրը (չափս, նյութեր),
-
Էսքիզները 10 մբ չգերազանցող 1 PDF ֆայլով,
-
Բյուջեի բաշխումը (կարող եք օգտագործել ձևանմուշը)։
Հետաքրքրված արվեստագետներին համայնքի մասին որոշակի պատկերացում տալու համար ԺԱԻ-ին կկազմակերպի շրջայց Ստեփանավան և Գյուլագարակ համայնքներ, հունիսի 2-ին, կիրակի։ Կտրամադրվի անվճար ավտոբուս, որը կշարժվի ԺԱԻ-ից (Ավետ Ավետիսյան 47) 9։00-ին և հետ կվերադառնա Երևան 21։00։
Շրջայցին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտը։
Հանրային արվեստի գործերի տեղադրման հնարավոր վայրերի մի քանի տարբերակ կարող եք տեսնել այստեղ։ Արվեստագետները կարող են նաև առաջարկել իրենց տարբերակները նշված համայնքներում։
Ընտրություն
Ընտրող հանձնաժողովում կընդգրկվեն ԺԱԻ աշխատակազմի և հոգաբարձուների խորհրդի անդամներ, հրավիրյալ փորձագետներ և ընտրված բնակավայրերի համայնքապետարանների ներկայացուցիչներ։
Ընտրության չափանիշներն են՝ առաջարկվող նախագծի բովանդակությունը, տեղանքին համապատարսխանությունը, իրականանալիությունը, նոր միտումներ բացահայտելու ներուժը։ Հաշվի կառնվի նաև գործի եկարակյացությունն ու պահանջվեող սպասարկումն ու խնամքը։
Ընտրված արվեստագետները նախագծի ընթացքում կստանան ԺԱԻ կողմից խորհդրատվություն, աջակցություն և Վարդաբլուր գյողում գործող խեցեգործական ստուդիայի տարածքից և սարքավորումներից օգտվելու հնարավորություն։
Բյուջե
Նախագծի ընդհանուր բյուջեն կազմում է 15,000 եվրո (մոտ 6,500,000 ՀՀ դրամ), որի շրջանակում կարող է ստեղծվել 3-5 գործ։ Մեկ գործի առավելագույն արժեքը՝ 2,100,000 ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը։
Ժամանակացույց
Դիմելու վերջնաժամկետը՝ հունիսի 25
Ընտրության արդյունքների հայտարարում՝ 10 հուլիսի, 2024
Գործի ստեղծում՝ հուլիս - սեպտեմբեր 2024
Գործի տեղադրում՝ հոկտեմբեր 2024
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 093337211 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ․փոստի հասցեին։
Ծրագիրն իրականացվում է Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) կողմից ֆինանսավորվող և Շվեդիայի Արվեստի դրամաշնորհների կոմիտեի կողմից իրականացվող ArtNexus ծրագրի օժանդակությամբ։
ArtNexus-ի մասին
ArtNexus-ը Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) կողմից ֆինանսավորվող և Շվեդիայի Արվեստի դրամաշնորհների կոմիտեի կողմից իրականացվող միջազգային ծրագիր է՝ ուղղված ստեղծագործական ազատությանը, մշակութային ոլորտի զարգացմանը և ժողովրդավարական գործընթացների ամրապնդմանը։
ArtNexus ծրագրի մասին ավելին կարդացեք հետևյալ հղումներով․
Կայք : ArtNexus in English | ArtNexus on Instagram | ArtNexus on Facebook