ԺԱԻ Քննադատական եւ Կուրատորական ուսումնասիրությունների դպրոցը ուսանողներին ժամանակակից արվեստի պրակտիկաների, ժամանակակից արվեստի պատմության, արդի փիլիսոփայության, սոցիոլոգիական, քաղաքագիտական, քննադատական ու մեդիա տեսությունների մասին գիտելիք եւ փորձ ձեռք բերելու՝ անելով սովորելու հնարավորություն է ընձեռում: Սա արվեստի փորձարարական դասընթացներ տրամադրող միակ կրթական ծրագիրն է, որում ներգրավված են հայաստանյան դաշտում ակտիվ գործող տեսաբաններ, դասախոսներ, արվեստագետներ, քննադատներ ու արվեստի կուրատորներ: