ENG Array ( [0] => Array ( [node_id] => 2 [node_parent] => 0 [node_url] => about [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 13 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:22:14 [node_modify_date] => 2023-04-09 11:20:54 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 2 [nl_lang] => 2 [nl_title] => Մեր մասին [nl_description] => ԺԱԻ–ն ժամանակակից արվեստի ոլորտում նախագծերի ձևորման և արտադրման բաց հարթակ/կենտրոն/խառնարան է։ ԺԱԻ–ին խթանում/նպաստում է Հայաստանում արվեստի տնտեսության զարգացմանը, ձևավորում և իրականացնում է արվեստի հավաքածուների, ցուցահանդեսների, արխիվացման և տարածման հետ կապված նախագծեր, նաև վարում է կուրատորական գործունեության, տեսության և արվեստի ոլորտում հետազոտություններ։ Իբրև անձերի և գաղափարների միջգործառնական ցանց, ԺԱԻ դպրոցը, նախագծերի և հետազոտությունների լաբորատորիաները առաջարկում են ռեսուրսներ, տեխնիկակական հարմարույուններ/պայմաններ և գործիքներ հայկական արվեստի դաշտում և ավելի լայն համաշխարհային համատեքստում գործելու և մտածելու համար։ ) [1] => Array ( [node_id] => 3 [node_parent] => 0 [node_url] => 3 [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 12 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:22:20 [node_modify_date] => 2023-01-30 12:06:44 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 3 [nl_lang] => 2 [nl_title] => [nl_description] => ) [2] => Array ( [node_id] => 4 [node_parent] => 0 [node_url] => school [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 11 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:23:23 [node_modify_date] => 2023-03-05 16:08:09 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 4 [nl_lang] => 2 [nl_title] => Դպրոց [nl_description] => ) [3] => Array ( [node_id] => 5 [node_parent] => 0 [node_url] => labs [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 10 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:23:48 [node_modify_date] => 2023-03-18 13:54:46 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 5 [nl_lang] => 2 [nl_title] => Լաբեր [nl_description] => ) [4] => Array ( [node_id] => 6 [node_parent] => 0 [node_url] => nest [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 9 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:23:59 [node_modify_date] => 2023-03-05 16:08:21 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 6 [nl_lang] => 2 [nl_title] => Նեստ [nl_description] => Կացարանի գաղափարը հղացել և իրականացրել են ԺԱԻ դպրոցի 2009-2010 ուս.տարվա շրջանավարտներ Հարություն Ալպետյանը, Նվարդ Երկանյանը եւ Թագուհի Թորոսյանը։ Այն նախատեսված է արվեստագետների, համադրողների, գրողների, բանախոսների, գիտնականների և այլ մշակութային գործիչների համար: Այն հնարավորություն է ընձեռում ապրել և աշխատել Երևանում՝ միևնույն ժամանակ մշակելով և իրականացնելով անհատական նախագծեր և ներգրավվելով Հայաստանի ստեղծագործական դաշտում: Գործելով ԺԱԻ դպրոցի, ինչպես նաև Հետազոտական և Նախագծային լաբորատորիաների հետ զուգընթաց, Նեսթը հավելյալ հնարավորություններ է ստեղծում հյուրընկալվող արվեստագետների համար՝ տեղացի արվեստագետների, բանախոսների հետ շփվելու, ինչպես նաև միջազգայնորեն հայտնի արվեստի գործիչների ցուցադրություններին կամ դասախոսությունների ներկա գտնվելու համար: Որպես նորարարական-ստեղծագործական գիտելիքների վրա հիմնված պլատֆորմի մի մաս, Նեսթը ինտեգրված է ինչպես երևանյան, այնպես էլ միջազգային սոցիալ-մշակութային դաշտի մեջ: Գտնվելով Երևանի Այգեստան գեղատեսիլ, խաղաղ թաղամասում, որ շատ մոտ է քաղաքի ակտիվ մշակութային կենտրոնին, Նեսթը շրջապատված է համալսարանական ցանցով և զբոսայգիներով: Յուրաքանչյուր կենվորի տրամադրվում է սենյակ և արտադրության կամ հետազոտական տարածք: Այն կահավորված է և ունի ինտերնետային կապ: Շենքում առկա է նաև ընթերցասրահ, դասասենյակ և խոհանոց, բոլորն էլ ազատ՝ կենվորների օգտագործման համար: ) [5] => Array ( [node_id] => 7 [node_parent] => 0 [node_url] => gallery [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 8 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:24:53 [node_modify_date] => 2023-03-05 16:09:23 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 7 [nl_lang] => 2 [nl_title] => Ցուցասրահ [nl_description] => ) [6] => Array ( [node_id] => 8 [node_parent] => 0 [node_url] => library [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 7 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:25:33 [node_modify_date] => 2023-03-05 16:08:32 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 8 [nl_lang] => 2 [nl_title] => Գրադարան [nl_description] => ) [7] => Array ( [node_id] => 216 [node_parent] => 0 [node_url] => studios [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 6 [node_template] => simple [node_creation_date] => 2023-03-05 10:08:03 [node_modify_date] => 2023-04-12 17:58:42 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 216 [nl_lang] => 2 [nl_title] => Արվեստանոցներ [nl_description] => ) [8] => Array ( [node_id] => 304 [node_parent] => 0 [node_url] => Blog [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 4 [node_template] => simple [node_creation_date] => 2023-03-12 14:16:21 [node_modify_date] => 2023-03-28 00:05:31 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 304 [nl_lang] => 2 [nl_title] => բլոգ [nl_description] => ) [9] => Array ( [node_id] => 9 [node_parent] => 0 [node_url] => EVENTS---NEWS [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 3 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:34:16 [node_modify_date] => 2023-05-24 11:24:08 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 9 [nl_lang] => 2 [nl_title] => Միջոցառումներ և Նորություններ [nl_description] => ) )

Լեո Լեո Վարդանյան։ Քո իսկ հայեցողությամբ

Լեոյի նախկին գործերը՝ լինելով մինիմալիստական ոճի մեջ, հիմնականում երկչափ էին։ Այնինչ մինիմալիզմի հիմնական արդունքներից մեկը հարթության ու ծավալի միջև առարկայական տարբերությունը վերացնելն է։ Դիմելով պերֆորմանսին՝ Լեոն ոչ միայն հարթությունն է հաղթահարում , այլև իր ստեղծագործության մեջ ներգրավում է չորրորդ՝ ժամանակային չափումը։ Խոսքը ոչ միայն պերֆորմանսի համար տիպաբանական ՝ ժամանակի վրա հիմնված լինելու, այլև տեղի ունեցող ներկայացումն ընթերցել-մեկնաբանելու առանձնահատկության մասին է: 

Պատկեր կարող է ստեղծվել յուրաքանչյուրիս մոտ ամեն ակնթարթ, մթության մեջ, երբ մի պահ փակենք մեր աչքերը։ Այն կարող է դառնալ նկար ճիշտ այն պահին, երբ ցանկանանք տեսնել ու բացենք մեր աչքերը։ Լեոյի պերֆորմանսի պոեզիան կայանում է այս ակնթարթային ժամանակահատվածում, որն առկա է պատկերի ի հայտ գալու ու նկար դառնալու միջև։

Պատումի իմաստով դիտողին առաջարկվածը կույր նկարչության սեանսի ականատես լինելն է։ Կանգնելով կտավի հետնամասում ու նկարելով այնպես, որ ներկը ներծծվի ու կտավի հյուսվածքներով արտազատվի դիմային մակերեսին՝ նա, ասես, ցանկանում է դիտողին ցույց տալ, թե ինչպես է կտավը ստեղծվում՝ առանց նկարչական արարքի հիմնարար պայմանի՝ տեսնելու։ Սրանով, միաժամանակ, նա դիտողին հնարավորություն է ընձեռում դառնալ հառնող պատկերի առաջին ականատեսը։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե առաջարկը աճպարարության ոլորտից։ Կատարումն իրականում չի հղում ձեռքերի վարպետությանը, որով աճպարարը հանդիսատեսին հրամցնում է տեսողական հրաշք։ Այն անդրադառնում է նկարչության շատ ավելի հիմնային տարրերի՝  ինչպես ենք որևէ բան պատկեր(ացն)ում, ինչպես է պատկերն ընդհանրապես հայտնվում իբրև տեսողական ֆենոմեն՝ ոչ իբրև ինչ-որ բանի արտահայտություն կամ նկար, այլ՝ հայտնություն։ Արտահայտությունը երկրորդային է, կամ, ինչպես ֆրանսիացի փիլիսոփա Ժակ Դերրիդան կասեր՝ հետաձգված (différé), հետևաբար տարբեր (different) նրանից, ինչին մենք, իբրեւ հայտնություն, արդեն իսկ նախապես տեսողականորեն բախվել ենք ։

Լեոն պատկերի հայտնության իր այս ապակառուցմամբ շարունակում է մինիմալիզմի հիմնական ռազմավարությունը։ Նա հրաժարվում է էքսպրեսիվությունից կենտրոնանալով միայն գույնի անսահմանության վրա։ Այս հրաժարումը հիմնային է, քանի որ միաժամանակ ենթադրում է արվեստագետի հրաժարումը հուզական հոսքերի արտաքնայնացումից։ Դրանք հետ են մղվում պարպելու համար իրենց էներգիան արվեստագետի ներքին փոթորկումներում ու խաղաղվելու՝ թույլ տալով, որ միտքը կենտրոնանա զննումի ու մտավարժանքի շրջանակներում։

Այսպիսով, նկարի միջոցով հեղինակը դիտողին է զիջում նաև իր սուբյեկտիվությունը փոխանցելու իրավունքը։ Արդյունքում, նրա և դիտողի միջև առաջանում է հարաբերությունների նոր դաշտ, որի նյութական կրողը մեդիան է։ Նյութի ու միջոցի էականացմամբ տեղի է ունենում արտահայտության փոխակերպում, դրա վերահոդավորումը էքսպրեսիվից՝ դիսկուրսիվի։ Ինքն իր մասին լռող նյութի բացահայտումով արվեստասերն, ասես, ձեռք է բերում համր զրուցակից, իրականում, հարցադրումներ անելու և ազդեցություն գործելու իր առարկան ։

Ինչպե՞ս ընկալել Լեոյի կույր ներկայացումը։ Հայերենում կա մի բառ, «հայեցողություն»։ Այն պարունակում է իմաստների շարք, որոնք գալիս են ամբողջությամբ ծածկելու արվեստագետի բազմիմաստ առաջարկը։ Էդուարդ Աղայանի Արդի հայերենի բացատրական բառարանը տալիս է դրանցից երեքի բացատրությունը. ա) նայվածք, բ) ներքին մտավոր զննություն, գ) դատողությամբ վճռելու իրավասություն։ Հատկապես վերջինը, որն իր մեջ ամփոփում է նաև առաջին երկու իմաստները, հենց այն է, ինչ Լեոն իր պերֆորմանսով ցանկանում է մեզ փոխանցել - ոչ միայն մտորել և կշռադատել, այլև ըստ այդ կշռադատության, սեփական հայեցողության համաձայն շարժվել։

Սուբյեկտիվ ժեստն, այսպիսով, ոչ թե բացառվում, այլ իր ողջ ուժով վերահաստատվում է նկարի մակերեսից այն կողմ՝ միջավայրում, որտեղ ներկայացումը տեղի է ունենում։ Լեոյի առաջարկով արվեստի ստեղծագործությունը գալիս է զորացնելու իմ ու քո, մեր բոլորի ազատության զգացումը։ Սրա նախապայմանը հստակ է. գույնի ազատ՝ իմ ու քո, մեր իսկ հայեցողությամբ պատկերացումը։


Նազարեթ Կարոյան