Ժամանակակից արվեստի ինստիտուտ 
ԺԱԻ-Երեւանը մշակութային և ժամանակակից արվեստի նախագծերի մշակման և արտադրության նախագծման բաց կենտրոն է: ԺԱԻ- ն նպաստում է արվեստի տնտեսության գործունեությանը Հայաստանում, իրականացնում է արվեստի հավաքագրման, ցուցադրման, արխիվացման և տարածման ծրագրեր, իրականացնում է հետազոտություններ և կազմակերպում կրթական ծրագրեր՝ համադրողական պրակտիկայի, տեսության և արվեստի կրթության ոլորտներում : 
Կառուցված լինելով որպես մարդկանց և գաղափարների խաչաձև -ֆունկցիոնալ ցանց, ԺԱԻ Դպրոցը, Նախագծային և Հետազոտական լաբորատորիաները ապահովում են ժամանակակից արվեստի ասպարեզում Հայաստանում և այլուր գործելու համապարփակ հավաքագրման ռեսուրսներ, հնարավորություններ և գործիքներ:
Կարոյան Ցուցասրահն ու Նեսթ արվեստագետների կացարանը ներկայացնում են ժամանակակից արվեստով զբաղվող արվեստագետների, արվեստի ստեղծագործություններ և ընթացիկ իրադարձություններ, ինչպես նաև կազմակերպում փոխանակություն՝ տեղացի և միջազգային արվեստագետների միջև:



Պատմություն
Ժամանակակից Արվեստի Ինստիտուտի գաղափարը առաջացել է Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի(AICA-Հայաստան) կրթական և հետազոտական նախագծերի շրջանակներում: Դրա հիմնական նախագիծը 2006 թվականից անցկացվող երկշաբաթյա "Արվեստի համադրողների ամառային դպրոցն" էր:
2008-ին այս դպրոցը վերափոխվեց սեմինարի ձևաչափի: Ձևաչափի փոփոխությունը պայմանավորված էր դասընթացի շրջանակներում համադրողական կրթությունը ավելի հիմնարար դարձնելու ձգտմամբ:
2008 թ-ին մեկնարկեց վեցամսյա փորձարարական դասընթացը, որը առաջիկա տարիներին ընդլայնվեց մինչև չորս-կիսամյակային համակողմանի կրթական ծրագրի:
Հետազոտական և նախագծային այս ծրագրերը ձևավորեցին Ինստիտուտի կառուցվածքային տարրերը: Հետազոտական լաբորատորիան ստեղծվեց ամառային սեմինարների ծրագրի հիման վրա: Պիլոտային ծրագրերի ուսանողները մշակեցին և իրականացրին վերջնական դիպլոմային ծրագրեր: Նախագծային լաբորատորիայի գաղափարն էլ ծնվեց այստեղից: Նախագծային և Հետազոտական լաբորատորիաների կառուցվածքային-ֆունկցիոնալ համադրությունը, ինչպես նաև կրթական ծրագրում փորձը, ի վերջո, 2012-ին հանգեցրին ժամանակակից Արվեստի Ինստիտուտի ստեղծմանը: