Բարով Տեսանք Երևան
Արվեստագետներ Դույգու Բոստանջին (Թուրքիա), Վալենթինա Մազլումյանը (Հայաստան), Յոաննա Զաբիյելսկան (Լեհաստան/Ավստրիա) համադրող Թերեզա Դավթյանի հետ մեկտեղ երկու շաբաթ ստեղծագործելու են «Բարով Տեսանք, Երևան» նախագծի շրջանակներում՝ շվեցարական Սոլոթուրն քաղաքում գտնվող Künstlerhaus S11 արվեստի կենտրոնում։ Հրավիրված արվեստագետներին միավորում է Երևանը։ Սոլոթուրնում ստեղծված արվեստի գործերը ցուցադրվելու են որպես Երևանում ստեղծված գործերի հետ երկխոսության մի մաս։
Համադրողներ՝ Լիա Ֆրոյլիխեր,Ստեֆանի Շտայնման, Թերեզա Դավթյան
ԺԱԻ֊ում տեղի ունենալիք զուգահեռ միջոցառումը կհեռարձակվի Սոլոթուրնի ցուցահանդեսի բացմանը ուղիղ եթերով։ Մասնակից արվեստագետներ՝ Նարեկ Սիմոնյան, Մելիքսեթ Փանոսյան, Ռուզան Պետրոսյան և Վահագ Համալբաշյան։
Երևանում միջոցառման համադրող՝ Աննա Կամայ
Վայրը՝ Ժամանակակից Արվեստի Ինստիտուտ
Բացումը՝ Ուրբաթ, 16.08.2019, ժամը 20:30
Հասցե ՝ Երևան, Այգեստան 5-րդ փողոց, Ֆիզկուլտուրնիկների 48