Սամվել Սաղաթելյան։ ՍԵՐԸ ԷլեԿտրիկ է
Այս ամառ ԺԱԻ- ն երևանցի արվեստագետ Սամվել Սաղաթելյանին պատվիրվեց “ՍԵՐ is Electric” որմնանկարը։ Այս աշխատանքն մշակումն է իր “LOVE is electric Է” խորագրով գրաֆիկական այն ցուցանակի,որն արվեստագետը ստեղծել էր 2015 հունիսին՝ էլեկտրիկ երևանի բողոքի ցույցի ժամանակ։ Այս օրերին,մեկ տարի անց,Երևանը ականատես եղավ բողոքի երկրոդ ցույցին,որը չլինելով կապված էլեկտրականությանը՝ իր ինտենսիվության, լրատվական ծածկույթով ու բռնությամբ, գուցե ավելի էր էլեկտրական։
Որմնանկարըը և դրա բնօրինակ ցուցանակը մասն են բողոքի քաղաքական ու անձնական նշանների այն շարքի,որում արվեստագետը լատիներեն և հայերեն տառերի կոնտրաստային ձևերի նկատմամբ ցուցաբերում է ֆորմալիստական չարաճճի մոտեցում։ Իր բողոքները շեշտում են սերը(կամ դրա բացակայությունը),լինի սա անձնական,թե հասարակական ու կառավարական։ Անգլերեն “սեր” (“love” ) բառն,ինքնին, հայերեն լավ բառի հնչյունական խաղն է։
Որմնանկարի հանրային բացման առիթով ժԱԻ իր կարողությունները միավորել է ՀԱՅՓ Փոփ ափ ցուցասրահի հետ՝ համադրելու համար Սամ Սաղաթելյանի Քաղաքական և անձնական բողոքի նշանների երկրորդ թողարկումը։ ՙ ՍԵՐ ԺԱԻ ՚ լինելով ՀԱՅՓ5.0 (Մուտքը սիգարետի խանութից) օրգանական շարունակությունը,այս անգամ,ինքնին, նույնիսկ ավելի մեծ գործողության կոչ է։ Քանի որ այս տարվա բողոքի ցույցն ավելի ինտենսիվ էր քան նախորդ տարի,Սամվել Սաղաթելյանի՝ հանուն սիրո անձնական բողոքը բազմապատկել է իր մասշտաբը՝ դյուրակիր ցուցանակից մինչև մի ամբողջ շենքի ճակատ։
Կուրատորներ՝ Աննա Գարգարյան, ՀԱՅՓ ՓՈՓ ԱՓ ցուցասրահ
Թերեզա Դավթյան