Ռեգգի Ֆոյթլենդեր․ Մեկ օր
«Մեկ օր ...» -ը կարելի է հասկանալ որպես սահմանափակ ժամանակ կամ որպես ակնկալիք, տեսլություն, կարոտ, նպատակ, որ դրված է սահմանված ժամկետից դուրս, միշտ առջևում:
‘Project Armenia’ –ն Ռեգգի Ֆոյթլենդերի շարունակական նախագծի մի մասն է, որտեղ արվեստագետը ուսումնասիրում է համաշխարհային խնդիրներ՝ սկսած Արևելյան Եվրոպայում կոմունիզմի անկումից, նախկին Հարավսլավիայի պատերազմից: Բացի այդ, նրա անհատական աշխատանքները նույնպես ուսումնասիրում են կապակցված լինելու գաղափարը:
Ժամանակակից արվեստի ինտիտուտում ներկայացվող, տարբեր մեդիաներ ընդգրկող այս ցուցադրությունը ընդգրկում է լուսանկարներ և վիդեո՝ որպես ընթացիկ գործընթացի շրջանակները ցույց տվող վավերագրեր: