ENG Array ( [0] => Array ( [node_id] => 2 [node_parent] => 0 [node_url] => about [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 13 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:22:14 [node_modify_date] => 2023-04-09 11:20:54 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 2 [nl_lang] => 2 [nl_title] => Մեր մասին [nl_description] => ԺԱԻ–ն ժամանակակից արվեստի ոլորտում նախագծերի ձևորման և արտադրման բաց հարթակ/կենտրոն/խառնարան է։ ԺԱԻ–ին խթանում/նպաստում է Հայաստանում արվեստի տնտեսության զարգացմանը, ձևավորում և իրականացնում է արվեստի հավաքածուների, ցուցահանդեսների, արխիվացման և տարածման հետ կապված նախագծեր, նաև վարում է կուրատորական գործունեության, տեսության և արվեստի ոլորտում հետազոտություններ։ Իբրև անձերի և գաղափարների միջգործառնական ցանց, ԺԱԻ դպրոցը, նախագծերի և հետազոտությունների լաբորատորիաները առաջարկում են ռեսուրսներ, տեխնիկակական հարմարույուններ/պայմաններ և գործիքներ հայկական արվեստի դաշտում և ավելի լայն համաշխարհային համատեքստում գործելու և մտածելու համար։ ) [1] => Array ( [node_id] => 3 [node_parent] => 0 [node_url] => 3 [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 12 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:22:20 [node_modify_date] => 2023-01-30 12:06:44 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 3 [nl_lang] => 2 [nl_title] => [nl_description] => ) [2] => Array ( [node_id] => 4 [node_parent] => 0 [node_url] => school [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 11 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:23:23 [node_modify_date] => 2023-03-05 16:08:09 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 4 [nl_lang] => 2 [nl_title] => Դպրոց [nl_description] => ) [3] => Array ( [node_id] => 5 [node_parent] => 0 [node_url] => labs [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 10 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:23:48 [node_modify_date] => 2023-03-18 13:54:46 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 5 [nl_lang] => 2 [nl_title] => Լաբեր [nl_description] => ) [4] => Array ( [node_id] => 6 [node_parent] => 0 [node_url] => nest [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 9 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:23:59 [node_modify_date] => 2023-03-05 16:08:21 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 6 [nl_lang] => 2 [nl_title] => Նեստ [nl_description] => Կացարանի գաղափարը հղացել և իրականացրել են ԺԱԻ դպրոցի 2009-2010 ուս.տարվա շրջանավարտներ Հարություն Ալպետյանը, Նվարդ Երկանյանը եւ Թագուհի Թորոսյանը։ Այն նախատեսված է արվեստագետների, համադրողների, գրողների, բանախոսների, գիտնականների և այլ մշակութային գործիչների համար: Այն հնարավորություն է ընձեռում ապրել և աշխատել Երևանում՝ միևնույն ժամանակ մշակելով և իրականացնելով անհատական նախագծեր և ներգրավվելով Հայաստանի ստեղծագործական դաշտում: Գործելով ԺԱԻ դպրոցի, ինչպես նաև Հետազոտական և Նախագծային լաբորատորիաների հետ զուգընթաց, Նեսթը հավելյալ հնարավորություններ է ստեղծում հյուրընկալվող արվեստագետների համար՝ տեղացի արվեստագետների, բանախոսների հետ շփվելու, ինչպես նաև միջազգայնորեն հայտնի արվեստի գործիչների ցուցադրություններին կամ դասախոսությունների ներկա գտնվելու համար: Որպես նորարարական-ստեղծագործական գիտելիքների վրա հիմնված պլատֆորմի մի մաս, Նեսթը ինտեգրված է ինչպես երևանյան, այնպես էլ միջազգային սոցիալ-մշակութային դաշտի մեջ: Գտնվելով Երևանի Այգեստան գեղատեսիլ, խաղաղ թաղամասում, որ շատ մոտ է քաղաքի ակտիվ մշակութային կենտրոնին, Նեսթը շրջապատված է համալսարանական ցանցով և զբոսայգիներով: Յուրաքանչյուր կենվորի տրամադրվում է սենյակ և արտադրության կամ հետազոտական տարածք: Այն կահավորված է և ունի ինտերնետային կապ: Շենքում առկա է նաև ընթերցասրահ, դասասենյակ և խոհանոց, բոլորն էլ ազատ՝ կենվորների օգտագործման համար: ) [5] => Array ( [node_id] => 7 [node_parent] => 0 [node_url] => gallery [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 8 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:24:53 [node_modify_date] => 2023-03-05 16:09:23 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 7 [nl_lang] => 2 [nl_title] => Ցուցասրահ [nl_description] => ) [6] => Array ( [node_id] => 8 [node_parent] => 0 [node_url] => library [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 7 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:25:33 [node_modify_date] => 2023-03-05 16:08:32 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 8 [nl_lang] => 2 [nl_title] => Գրադարան [nl_description] => ) [7] => Array ( [node_id] => 216 [node_parent] => 0 [node_url] => studios [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 6 [node_template] => simple [node_creation_date] => 2023-03-05 10:08:03 [node_modify_date] => 2023-04-12 17:58:42 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 216 [nl_lang] => 2 [nl_title] => Արվեստանոցներ [nl_description] => ) [8] => Array ( [node_id] => 304 [node_parent] => 0 [node_url] => Blog [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 4 [node_template] => simple [node_creation_date] => 2023-03-12 14:16:21 [node_modify_date] => 2023-03-28 00:05:31 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 304 [nl_lang] => 2 [nl_title] => բլոգ [nl_description] => ) [9] => Array ( [node_id] => 9 [node_parent] => 0 [node_url] => EVENTS---NEWS [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 3 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:34:16 [node_modify_date] => 2023-05-24 11:24:08 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 9 [nl_lang] => 2 [nl_title] => Միջոցառումներ և Նորություններ [nl_description] => ) )

Կարդում ենք Մաթևոսյան

2023
Ժամանակակից արվեստի ինստիտուտը կազմակերպում է դասընթաց՝ Կարդում ենք Մաթևոսյան: Տասը հանդիպման ընթացքում (5 դասախոսություն, որոնցից յուրաքանչյուրին կհետևի սեմինար-գործնական աշխատանք) կքննարկվեն Հրանտ Մաթևոսյանի գրականությանն առնչվող մի շարք հարցեր, որոնց մի մասը որպես կանոն դուրս է մնում ավանդական գրականագիտության հետաքրքրության շրջանակից:
Դասընթացը բաղկացած կլինի դասախոսություններից և սեմինարներից: Ունկնդիրներից կպահանջվի (վեր)ընթերցել հանձնարարված տեքստերը (հատվածներ Մաթևոսյանի գրական տեքստերից, էսսեներից, հարցազրույցներից), մասնակցել քննարկումներին, գրել կարճ շարադրություններ:
Դասընթացը կազմել է և կվարի մշակութային քննադատ Հրաչ Բայադյանը: Այն հիմնված է նրա հետազոտական աշխատանքի վրա, որ ոգեշնչվել է այնպիսի մոտեցումներից ու տեսություններից, ինչպիսիք են դիմադրության գրականությունը, հետգաղութային ուսումնասիրությունները, գաղութային դիսկուրսի վերլուծությունը և այլն: Դասախոսությունների և սեմինարների  հիմնական թեմաները սրանք են.
 
Թեմա 1. Ներածություն: Ընթերցումի տեսություններ. համառոտ ակնարկ («սիմպտոմային ընթերցումի» մարքսիստական ավանդույթը, «կասկածի հերմենևտիկա» - Պ. Ռիկյոր, «ընդդեմ մեկնաբանության – Ս. Սոնթագ, «մակերևույթային ընթերցում» (Շ. Մարկուս և Ս. Բեսթ), լսարանի ուսումնասիրություններ): Սիմպտոմային ընթերցումը (symptomatic reading) ըստ Ֆ. Ջեյմիսոնի:
Պատմական համատեքստը՝ 1960-70-ականներ. Ձնհալից դեպի Լճացում. սոցիալիստական ռեալիզմ և գրաքննություն: Մաթևոսյանի գրական գործունեության փուլերը: Խորհրդային Հայաստանի արդյունաբերացման և քաղաքայնացման (ուրբանացման) նոր ալիքը: «Ազգային զարթոնք». խորհրդահայ ազգային գաղափարաբանության ձևավորումը գրականության (և գրականագիտության) մեջ: Խորհրդային գրականության հիմնական հոսանքները, «գյուղագրության» հարցը: Գրողի և գրականության կոչումը ըստ Մաթևոսյանի. ինքնասահմանումներ, հետահայաց գնահատականներ:
Ընթերցանություն – էսսեներ և հարցազրույցներ (ցանկը կճշտվի ավելի ուշ):
 
Թեմա 2. Արդյունաբերացման և տեխնոլոգիականացման ընթացքը Մաթևոսյանի գրականության մեջ: Արդիական տեխնոլոգիան/բնության գոյաբանական չափումը «Գոմեշը»-ում, գոմեշը՝ ազգային այլաբանությո՞ւն: Ավանդական աշխարհի քայքայումը. պահպանման գաղափարաբանությունից («հայրենիքի պատկերի» ստեղծումը, «նոյյան բարդույթ») դեպի կործանման տարեգրություն («Տերը», «Տաշքենդ»): Արևելահայ արդի գրականության ավարտը, Լուսավորության գաղափարների վերաքննություն: Մի քանի հասկացություն՝ «բնիկ», «մաքուր», «օտար», «անհայրենիք», «խառնածին», «հարմար»:
Ընթերցանություն - «Գոմեշը», «Տերը», էսսեներ և հարցազրույցներ (ցանկը կճշտվի ավելի ուշ):
 
Թեմա 3. Պատկեր և գրություն, կինոյի հարցը: Տեսողականը գրության մեջ – գրության տարածական ձևը: Հայացք՝ տիրապետող (վերևից) և դիմադրող: Գաղափարաբանությունը կինոյում և կինոյի գաղափարաբանությունը: Անտոնիոնիի «Գիշերը» «Խումհար»-ում. ինչո՞ւ վերապատմել ֆիլմը, «Մենք ենք, մեր սարերը». կինո և ազգ:
Ընթերցանություն - «Խումհար», հավելյալ՝ Ջեյմիսոն՝ «Պատկերի փոխակերպումը», էսսեներ և հարցազրույցներ (ցանկը կճշտվի ավելի ուշ):
 
Թեմա 4. Գրական դիմադրություն: Ժանրի և պատումի հարցը: Գրական դիմադրության թեման հետգաղութային տեսության մեջ: Վեպի ժանրի գաղափարաբանական մեղսակցությունը հետստալինյան խորհրդային գրականության մեջ, 1960-1970-ականների խորհրդահայ «ազգային» գրականությունը: Պատում և մշակութային գերիշխանություն: «Հեգնական հեռավորություն կայսրությունից» (Էդվարդ Սաիդ), խոսքեր լուսանցքից՝ ո՞ւմ խոսքն է ասում գրողը:
Ընթերցանություն – «Ի սկզբանե էր բանն…», Ա. Մարչենկոյի հարցազրույցը Մաթևոսյանի հետ, այլ էսսեներ և հարցազրույցներ (ցանկը կճշտվի ավելի ուշ):
Թեմա 5. «Ազգային այլաբանություն» (Ֆ. Ջեյմիսոն) - գրական դիմադրության թեմայի շարունակությունը: Ազգային այլաբանությունը՝ որպես Երրորդ աշխարհի գրականության մեկնաբանության միջոց: Ազգային այլաբանությունը «Խումհար»-ում: «Հայաստանի դասերը» (Անդրեյ Բիտով). ռուս-խորհրդային գրական օրիենտալիզմի փոխակերպումները: «Հայաստանի դասերը»-ի և «Խումհար»-ի զուգահեռ ընթերցում:
Ընթերցանություն – «Խումհար», «Հայաստանի դասերը»:
 

Ամբողջական դասընթացի արժեքն է 20,000 դրամ, որը ներառում է 5 դասախոսություն։ Մեկ առանձին դասասախոսության արժեքն է՝ 6,000 դրամ։
Ամբողջական դասընթացին գրանցվածների մասնակցությունը սեմինարներին անվճար է։

Գրանցվելու վերջնաժամկետն է ապրիլի 10–ը։ Դասընթացը կմեկնարկի 2023 թվականի ապրիլի 14–ին:

Դիմել այստեղ