ENG Array ( [0] => Array ( [node_id] => 2 [node_parent] => 0 [node_url] => about [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 13 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:22:14 [node_modify_date] => 2023-04-09 11:20:54 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 2 [nl_lang] => 2 [nl_title] => Մեր մասին [nl_description] => ԺԱԻ–ն ժամանակակից արվեստի ոլորտում նախագծերի ձևորման և արտադրման բաց հարթակ/կենտրոն/խառնարան է։ ԺԱԻ–ին խթանում/նպաստում է Հայաստանում արվեստի տնտեսության զարգացմանը, ձևավորում և իրականացնում է արվեստի հավաքածուների, ցուցահանդեսների, արխիվացման և տարածման հետ կապված նախագծեր, նաև վարում է կուրատորական գործունեության, տեսության և արվեստի ոլորտում հետազոտություններ։ Իբրև անձերի և գաղափարների միջգործառնական ցանց, ԺԱԻ դպրոցը, նախագծերի և հետազոտությունների լաբորատորիաները առաջարկում են ռեսուրսներ, տեխնիկակական հարմարույուններ/պայմաններ և գործիքներ հայկական արվեստի դաշտում և ավելի լայն համաշխարհային համատեքստում գործելու և մտածելու համար։ ) [1] => Array ( [node_id] => 3 [node_parent] => 0 [node_url] => 3 [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 12 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:22:20 [node_modify_date] => 2023-01-30 12:06:44 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 3 [nl_lang] => 2 [nl_title] => [nl_description] => ) [2] => Array ( [node_id] => 4 [node_parent] => 0 [node_url] => school [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 11 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:23:23 [node_modify_date] => 2023-03-05 16:08:09 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 4 [nl_lang] => 2 [nl_title] => Դպրոց [nl_description] => ) [3] => Array ( [node_id] => 5 [node_parent] => 0 [node_url] => labs [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 10 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:23:48 [node_modify_date] => 2023-03-18 13:54:46 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 5 [nl_lang] => 2 [nl_title] => Լաբեր [nl_description] => ) [4] => Array ( [node_id] => 6 [node_parent] => 0 [node_url] => nest [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 9 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:23:59 [node_modify_date] => 2023-03-05 16:08:21 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 6 [nl_lang] => 2 [nl_title] => Նեստ [nl_description] => Կացարանի գաղափարը հղացել և իրականացրել են ԺԱԻ դպրոցի 2009-2010 ուս.տարվա շրջանավարտներ Հարություն Ալպետյանը, Նվարդ Երկանյանը եւ Թագուհի Թորոսյանը։ Այն նախատեսված է արվեստագետների, համադրողների, գրողների, բանախոսների, գիտնականների և այլ մշակութային գործիչների համար: Այն հնարավորություն է ընձեռում ապրել և աշխատել Երևանում՝ միևնույն ժամանակ մշակելով և իրականացնելով անհատական նախագծեր և ներգրավվելով Հայաստանի ստեղծագործական դաշտում: Գործելով ԺԱԻ դպրոցի, ինչպես նաև Հետազոտական և Նախագծային լաբորատորիաների հետ զուգընթաց, Նեսթը հավելյալ հնարավորություններ է ստեղծում հյուրընկալվող արվեստագետների համար՝ տեղացի արվեստագետների, բանախոսների հետ շփվելու, ինչպես նաև միջազգայնորեն հայտնի արվեստի գործիչների ցուցադրություններին կամ դասախոսությունների ներկա գտնվելու համար: Որպես նորարարական-ստեղծագործական գիտելիքների վրա հիմնված պլատֆորմի մի մաս, Նեսթը ինտեգրված է ինչպես երևանյան, այնպես էլ միջազգային սոցիալ-մշակութային դաշտի մեջ: Գտնվելով Երևանի Այգեստան գեղատեսիլ, խաղաղ թաղամասում, որ շատ մոտ է քաղաքի ակտիվ մշակութային կենտրոնին, Նեսթը շրջապատված է համալսարանական ցանցով և զբոսայգիներով: Յուրաքանչյուր կենվորի տրամադրվում է սենյակ և արտադրության կամ հետազոտական տարածք: Այն կահավորված է և ունի ինտերնետային կապ: Շենքում առկա է նաև ընթերցասրահ, դասասենյակ և խոհանոց, բոլորն էլ ազատ՝ կենվորների օգտագործման համար: ) [5] => Array ( [node_id] => 7 [node_parent] => 0 [node_url] => gallery [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 8 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:24:53 [node_modify_date] => 2023-03-05 16:09:23 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 7 [nl_lang] => 2 [nl_title] => Ցուցասրահ [nl_description] => ) [6] => Array ( [node_id] => 8 [node_parent] => 0 [node_url] => library [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 7 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:25:33 [node_modify_date] => 2023-03-05 16:08:32 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 8 [nl_lang] => 2 [nl_title] => Գրադարան [nl_description] => ) [7] => Array ( [node_id] => 216 [node_parent] => 0 [node_url] => studios [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 6 [node_template] => simple [node_creation_date] => 2023-03-05 10:08:03 [node_modify_date] => 2023-04-12 17:58:42 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 216 [nl_lang] => 2 [nl_title] => Արվեստանոցներ [nl_description] => ) [8] => Array ( [node_id] => 304 [node_parent] => 0 [node_url] => Blog [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 4 [node_template] => simple [node_creation_date] => 2023-03-12 14:16:21 [node_modify_date] => 2023-03-28 00:05:31 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 304 [nl_lang] => 2 [nl_title] => բլոգ [nl_description] => ) [9] => Array ( [node_id] => 9 [node_parent] => 0 [node_url] => EVENTS---NEWS [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 3 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:34:16 [node_modify_date] => 2023-05-24 11:24:08 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 9 [nl_lang] => 2 [nl_title] => Միջոցառումներ և Նորություններ [nl_description] => ) )

Արտակարգ իրավիճակների դպրոցի հանրային ծրագիրը ԺԱԻ–ում

2023

Արտակարգ իրավիճակների բառապաշար․ 

Վերանորոգման գործիքների հավաքածուի առաջարկ 

Chto Delat կոլեկտիվի նախաձեռնած Արտակարգ իրավիճակների դպրոցի ցուցահանդեսային նախագծի բացում 

06.11.2023, 19:00
 

Chto Delat խումբը մշտապես կարևորել է արվեստի կրթական արժեքը։ Ուղղակիորեն փոխառելով ռոմանտիկ ավանդույթը, որը պնդում է, որ հենց արվեստն է մարդկանց թույլ տալիս փոխակերպվել՝ տարբերվել, բացվել աշխարհին իր ողբերգական հակասություններով և միասին ստեղծել նոր աշխարհներ, որտեղ իրականանում է ազատությունը, արժանապատվության իրավունքը, արդարությունը և հավասարությունն ուղղված մարդկային կոչումը ։

Երևանի ժամանակակից Արվեստի Ինստիտուտի ցուցահանդեսի համար մենք պատրաստել ենք ցուցադություն, որը կազմված է 2013-ից 2022 թվականներին Սանկտ Պետերբուրգում գործող Ներառական Արվեստի Դպրոցի շրջանակներում ստեղծված գործերից: Այն այժմ դադարել է գոյություն ունենալ, իսկ դպրոցի դասախոսական կազմը և  շրջանավարտների մեծ մասը ստիպված են եղել լքել Ռուսաստանը։ Այս նոր իրավիճակում սրվել է այն հարցը, թե կրթության ինչ ձևեր, ինչ ուսուցման պրակտիկաներ են հնարավոր մի աշխարհում, որը դատապարտված է դրամատիկ և սարսափելի փոփոխությունների: Ինչպե՞ս կարող ենք պահպանել և փոխել մեր համայնքները: Ո՞ւմ են դրանք ուղղված։ Արժե՞ արդյոք ընդհանրապես շարունակել սիմվոլիկ պրակտիկաները և դրանց վրա ծախսել հանրային ռեսուրսներ, երբ շուրջն այդքան վիշտ կա:

Մենք հարգում ենք նրանց դիրքորոշումը, ովքեր որոշել են, որ հիմա միայն սոցիալական աշխատանք կատարելու ժամանակն է փորձելով  օգնել տուժածներին և հնարավորինս շտկել/ամոքել  տների, մարմինների և համայնքների սարսափելի ավերածությունները: Բայց միևնույն ժամանակ, մենք կարծում ենք, որ այս հրատապ աշխատանքը պետք է ուղեկցվի  մեր մտորումներով և տեղի ունեցողը հասկանալու փորձերով, ստեղծելով լեզուներ, որոնք ի վիճակի են  դիմակայելու ժամանակի կործանարար, ապամարդկայնացնող միտումներին : Ուստի արտագաղթից հետո մենք որոշեցինք ստեղծել Արտակարգ իրավիճակների դպրոցը։ Դրա իրականացումը Երևանում կուղեկցվի ցուցահանդեսով։ Դրա ցուցադրությունը  կկազմակերպվի այնպես, որ մեջ  իր մեջ ներառելով երկու ամիս ձգվելիք ուսումնական գործընթացի մասնակիցների աշխատանքները դպրոցի ավարտի պահին՝ ամբողջությամբ փոխի իր նախնական բովանդակությունը:

Ցուցահանդեսի կառուցվածքը մտածված է որպես բաց ձև, որը պետք է լրացվի նոր հայտարարություններով, որոնք պարտադիր չէ, որ ունենան ավանդական նյութական մարմնավորում . դա կարող է լինել քաղաքային միջավայրում գործողությունների փաստագրում, ներկայացումներ, բանաստեղծական հայտարարություններ և այլն: Այլ կերպ ասած, տարածությունը ընկալվում է ոչ թե որպես ավարտուն հորինվածք, այլ որպես մի բաց կառուցածք։ Այդ տարածության մեջ դպրոցի մասնակիցներն ու նրա հյուրերը կկարողանան աշխատել և հանդիպել հանրության հետ, որը, հուսով ենք, նույնպես շահագրգռված կլինի ներգրավվել արտակարգ իրավիճակների նոր բառապաշար ստեղծելու գործընթացում։

++++++++++++++++++

 

Քետի Չուխրովի «Չմեռած» 

Undead (2022) 

ֆիլմի ցուցադրություն ու քննարկում

07.11.2023,  19:00 

HD, 35 ր. Անգլերեն ենթագրեր. Տեսախցիկ/մոնտաժ – Ալեքսեյ Շեմիատովսկի, համակարգող պրոդյուսեր – Միխայիլ Սեդով, Ձայն՝ Վիկտոր Տիմշին, Մասնակցությոամբ՝Եվգենի Կապուստին, Քեթի Չուխրով, Յուրի Վասիլև, Սերգեյ Եպիշև, Լարան, Օլգա Շիրոկոստուպ, Սիրբեյ Սանգուլիա, Իրինա Սաջայա։ Թարգմանություն – Անաստասիա Օսիպովա

Արտադրվել և պատվիրվել է Steirischer Herbst-ի կողմից:

Քետի Չուխրովը կներկայացնի ֆիլմը և ներկա կլինի քննարկմանը zoom-ի միջոցով։

Պատերազմական գոտիներում և սառեցված հակամարտությունների վայրերում անջրպետ է առաջանում նրանց միջև, ովքեր այդ վայրերից հեռանում են, նրանց՝ ում վիճակված է այդ վայրերում մնալ , և նրանց միջև, ովքեր գալիս են այդ վայեր որպես քաղաքակիրթ փրկիչներ: Քեթի Չուխրովի բանաստեղծական ֆիլմը վերանայում է 1992–93 թվականների վրաց-աբխազական պատերազմը, որում Ռուսաստանը աջակցում էր անջատողականներին։

Ֆիլմի գլխավոր հերոսուհին երիտասարդ արվեստագետ է, ով տարիներ առաջ լքել է իր հայրենի քաղաքը որպես փախստական ​​և այժմ վերադառնում է՝ արևմտյան մի հաստատության հանձնարարությամբ՝ ֆիլմ նկարահանելու գոյատևման ռազմավարությունների մասին: Քաղաքն ավերված է, իսկ բնակիչները՝ աղքատ։ Թյուրըմբռնումներ և ներքին հակասություններ են առաջանում ժամանակակից արվեստագետի և նրանց միջև, ում մասին հանձնարարված էր անել փաստագրումը: Մենք սովորաբար կարծում ենք, որ կորուստ ապրած մարդիկ պետք է ազնիվ լինեն իրենց դժվարությունների մեջ, բայց Ֆիլմի հերոսները այդպիսին չեն։ Նրանք հեգնական են և անտանելի: Մենք նաև կարծում ենք, որ նման կիսաբնիկ վայրերը հիմնականում պետք է բարբառ օգտագործեն: Տեղանքը ֆիլմում բարբառի հետ մեկտեղ, արտաբերում է համընդհանուր մշակույթի լեզուները՝ բացահայտելով, թե ինչպես են այդ երկուսը համադրվում կայսրության կործանումից հետո:

Քննարկումը կանդրադառնա  ապագաղութային վերանայման խնդիրներին հետ-սոցիալիստական հասարակություններում։

+++++++++++++ 

Քեթի Չուխրովը արվեստի տեսաբան է, փիլիսոփա, դրամատուրգ։ Նրա վերջին՝ “Կիրառելով բարիքը։ իղձը և ձանձրույթը խորհրդային սոցիալիզմում” Practicing the Good: Desire and Boredom in Soviet Socialism (2020) գիրքը վերաբերում է սոցիալիստական ​​քաղաքական տնտեսության ազդեցությանը պատմական սոցիալիզմի իմացությունների վրա: Չուխրովի դրամատուրգիական ստեղծագործությունը ներառում է պոեզիա, դրամա, փերֆորմանս, երաժշտություն և վիդեո: Սիրո մեքենաներ (2013) և Communion (2016) ֆիլմերը, որոնք նկարահանվել են նրա դրամատիկ բանաստեղծությունների հիման վրա,  ցուցադրվել են Բերգենի ասամբլեայում (2013), Կոմունիզմի ուրվականները (Ջեյմս պատկերասրահ, Նյու Յորք, 2015) և Լյուբլյանայի եռամյա U3-ում (2016): 

Նրա «Չմեռած» ֆիլմի և «Հետմարմնավաճառության գլոբալ կոնգրես» պիեսի պրեմիերանները տեղի ունեցան steirischer herbst  22-ին և 19 - ին:

++++++++++++

Ռոժդա Թուղրուլ

Միջագետքի ջրերը. կրիան տասը վայրկյանում

Դասախոսություն

08.11.2023, 19։00 

Դասախոսությունը կենտրոնանում է Հյուսիսային Քրդստանում շարունակվող պատերազմի համատեքստում Տիգրիս և Եփրատ գետերի տարածական և հիշողական  փոխակերպման վրա: 2008 թվականին Թուրքիայի կառավարությունը հայտարարեց տասնյակ «Անվտանգության ամբարտակների նախագծի» մասին։ Ամբարտակները պետք է կառուցվեն թուրք-իրաքյան սահմանին և Հյուսիսային Քրդստանի կենտրոնական շրջանի մի քանի հովիտներում։ Այս ամբարտակների կառուցումը, ըստ էության, կփակի ՔԲԿ-ի զինյալների մուտքի ուղիները, կխոչընդոտի և կսահմանափակի նրանց տեղաշարժը և կխաթարի տեղացիների կողմից հնարավոր նյութատեխնիկական աջակցությունը: Դասախոսության նպատակն է բացահայտել  Տիգրիս և Եփրատ գետերի շրջանում գտնվող այդ կոնկրետ վայրի հետ կապված տարբեր հարաբերություններն ու ժամանակային բնութագրերը: Նոթատետրում արված գծանկարները ներկայացնում են ինչպես ջրի տակն անցած, այնպես էլ ջրի երես դուրս եկած առարկաները/խնդիրները որոնք կապ ունեն վերին Միջագետքի ամբարտակների նախագծերի հետ:

++++++++

Ռոժդա Թուղրուլը Վիեննայում  բնակվող միջբնագավառային մի արվեստագետ է և հետազոտող, որի գործունեությունը կենտրոնացած է տարածության և ժամանակի հետ կապված ինքնության հասկացության վրա: Նրա դոկտորական ատենախոսությունը նվիրված էր քրդական տարածքների սոցիալ-քաղաքական շրջանակներում բնապահպանական և մշակութային ժառանգության վրա պատերազմի թողած հետևանքների վերլուծությանը: Ուսումնասիրելով շրջակա միջավայրի տարածական փոխակերպումը և հետևողական վատթարացումը, որպես հասարակության մշակույթում և կոլեկտիվ հոգեբանության մեջ տեղի ունեցած փոփոխության հետք , նա ը  միաժամանակ արվեստի քաղաքականությունն, արվեստային պատկերացումների ինքնավարությունն ու պատկերների ուժն  է հետազոտում։ Ռոժդան անասնաբուժական գիտությունների մագիստրոսի կոչում է ստացել և ավարտել է Վիեննայի Գեղարվեստի ակադեմիայի PhD-in-Practice ծրագիրը:

+++++++++++++++++++

Այրին Անասթաս եւ Ռենե Գաբրի

Վերապրելով ցեղասպանությունը հերքող ապագան

Ժողով

09.11.2023,  19։00

Մենք կհավաքվենք միասին որպեսզի միմյանց կապենք  երկու թել, վերքեր, որոնցով համակված էինք անցած տարիներին՝ «Կոնֆերանս բեկորների վրա» գիտաժողովի ընթացքում (երբ անդրադառնում էինք ադրբեջանական  առաջին ներխուժմանը՝ Արցախ) և  «Թիթեռների կոնֆերանսի» շրջանակում (երբ համերաշխության և ելքերի ուղիների վերաբերյալ փնտրտուքի շուրջ էինք մտորում՝ առերեսվելով Պաղեստինի պայքարի և 2021 թվականին Իսրայելի կողմից Գազայի ռմբակոծման վտանգի հետ)։

Իբրև վերնագիր մենք առաջարկում ենք «Վերապրելով ցեղասպանությունը հերքող ապագան»։ 

Մենք սուր կարիք ենք զգում գտնելու ժամանակ և տարածածություն՝ մտածելու համար մեկ ամսվա ընթացքում ահագնացող ու ծավալվող ցեղասպանական այս երկու գործընթացների մասին։ Ադրբեջանի՝ Արցախի հայության էթնիկ զտումները և Պաղեստինում կյանքը վերացնելու Իսրայելի անհագ ձգտումը ։

Ինչպես ձևակերպել էինք 2020-ին նախաձեռնած հավաքների ընթացքում, մենք մեզ չենք դիտարկում ոչ որպես միջոցառումների կազմակերպիչ, ոչ էլ որպես միջոցառումների մասնակից։  Փոխարենը՝ մենք փորձում ենք տարածություն բացել քննադատաբար համատեղ մտորելու  և միմյանց օգնել կողմնորոշվել մեր պայքարում, անկախ նրանից, թէ որտեղ կլինենք։ 

+++++++++++++++++++++++

Ռուբեն Արեւշատյան

Վաղվա քաղաքը

Դասախոսություն

10.11.2023, 19։00 

Վերջին երկու տասնամյակների ընթացքում Խորհրդային մոդեռնիստական ճարտարապետության թեման շարունակաբար ձեռք էր բերում մեծ հետաքրքրություն  միջազգային մասնագիտական շրջանակներում՝ դառնալով նաև թեմա՝ հանրային լայն քննարկումների համար։ Այդ հետևողականորեն աճող հետաքրքրությունը պայմանավորված էր մի քանի գործոններով. նախ, տեղի ունեցավ մոդեռնիստական ճարտարապետական ժառանգության նոր, չափազանց հարուստ շերտի գլոբալ բացահայտում, որը սառը պատերազմի հետևանքով դուրս էր մնացել արևմտյան պատմական մեծ նարատիվից: Այն դարձավ միջազգային լայնածավալ հետազոտությունների, հրապարակումների, կոնֆերանսների և ցուցահանդեսների թեմա, ինչպիսիք էին Տեղական արդիականությունները, Խորհրդային մոդեռնիզմը / անհայտ պատմություններ 1955-1991թթ., Սահմաներ չճանաչող արդիականությունները, Վաղվա քաղաքը և այլն: Բացի այդ, այն դարձավ տեղական հուշարձանների պահպանության հետ կապված հարց, ինչը նաև նշանակում էր, որ գիտական/պատմական/մշակութային ոլորտի թեման ներթափանցեց նաև հետխորհրդային տարածքների քաղաքական, տնտեսական իրականության տիրույթ՝ խթանելով քաղաքացիական, ակտիվիստական շարժումների զարգացումը,  ընդլայնելով, միևնույն ժամանակ, իր շուրջ խոսույթի  շրջանակը։ Խորհրդային արդիականության հետազոտությունները տարածվում էին ճարտարապետական պատմության առարկայի սահմաններից դուրս՝ ուսումնասիրելով խորհրդային բազմաբնույթ աշխարհագրության քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային համատեքստերի բարդությունը: Պատմության նման բազմակողմանի քննադատական վերլուծությունը բացահայտում էր սուր հակասությունները խորհրդային նախագծի, որը ժամանակին ստանձնել էր սոցիալական արդարության վրա հիմնված այլընտրանքային կացութաձևի կառուցման ազատագրող քաղաքական առաքելությունը՝ ձերբազատված շահագործումից, գաղութային և կայսերական տիրապետությունից, դասակարգային հակամարտությունից և ազգային հակադրություններից: Այնուամենայնիվ, տեսության և իրականության միջև խորացած խզումը ձևավորեց միանգամայն այլ պետություն և հասարակություն, որն ի վերջո շատ ավելի քան թերահավատորեն էր վերաբերվում նման այլընտրանքային հասարակարգի գոյության հնարավորությանը:

Մինչ խորհրդային մոդեռնիզմի հետազոտությունները զարգանում և խորացնում էին իրենց ուսումնասիրությունների շրջանակը, հետխորհրդային իրականությունը ևս մեկ ճակատագրական շրջափուլ ապրեց իր փոխակերպման գործընթացում։ Ղարաբաղյան երկրորդ և ՈՒկրաինայում տեղի ունեցող պատերազմները ազդարարեցին ոչ միայն նախկին խորհրդային հասարակությունների հավաքական հիշողության վերջնական խաթարումը` կապված իրենց ընդհանուր անցյալի հետ, այլև, ինչ-որ առումով, հասցրեցին իրականությունը նախարդիական ժամանակաշրջան հիշեցնող իրավիճակի :

Դասախոսությունը կկենտրոնանա «Վաղվա քաղաքը» նախագծի վրա, որը խորհրդային մոդեռնիստական ճարտարապետության վերջին լայնածավալ հետազոտությունն ու ցուցահանդեսն էր:

+++++

Ռուբեն Արևշատյանը արվեստագետ, քննադատ և արվեստի համադրող է: ԱԻԿԱ-Հայաստան-ի նախագահն է և դասավանդում է Երևանի Ժամանակակից արվեստի ինսիտուտում: Հեղինակել է բազմաթիվ հոդվածներ ժամանակակից արվեստի, ճարտարապետության և տեսության վերաբերյալ՝ հիմնականում հետսոցիալիստական համատեքստերում ուրբան (քաղաքային) և մշակութային փոխակերպումների խնդիրներին առնչվող թեմաների շուրջ: www.red-thread.org  էլեկտրոնային ամսագրի խմբագրական կազմի անդամ է: Համադրել և ներգրավված է եղել մի շարք նախագծերում, ինչպիսիք են «Մեծ ատրոֆիա», «Զուգահեռ իրականություն», «Տեղային արդիություններ», «Խորհրդային մոդեռնիզմ 1955-1991/Անհայտ պատմություն», «Արդիություններ առանց սահմանների», «Զուգահեռ արդիություն» (2014 թ. Սան Պաուլուի բիենալեի շրջանակներում), «Վաղվա քաղաքը» (ճամփորդող ցուցահանդես, որը ցուցադրվել է 2019-2020 թ. Երևանի ճարտարապետության թանգարանում, Մինսկի արվեստների պալատում, Մոսկվայի Նոր Տրետյակովյան պատկերասրահում, Նովոսիբիրսկի ZK 19-ում) և այլուր: 2011 թ. համադրել է ՝ «Ձեռնարկներ. նոր համընդհանրության ենթակաները»՝ Հայաստանի ազգային տաղավարը Վենետիկի 54-րդ արվեստի բիենալեում, և 2014 թ. համադրել է «Իղձերի մայրաքաղաքը» Հայաստանի ազգային տաղավարը Վենետիկի 14-րդ ճարտարապետական բիենալեում: Հեղինակել և համադրել է «Քաղցր 60-ականներ/ Sweet 60s» միջազգային հետազոտական նախագիծը: Գեթթի հիմնադրամի «Պահպանելով արդին/Keeping it Modern» ծրագրի շրջանակներում ղեկավարել է Սևանի գրողների միության հանգստյան տան գիտական վերականգնման նախագիծը: Ապրում և աշխատում է Երևանում:

+++++++++++++

Վիգեն Գալստյան (գ.թ.)

Կարկամած էկրանը. Լեզվի համար պայքարը խորհրդահայ կինոյում

11.11.2023, 19:00

Դասախոսություն և սեմինար

Խորհրդային կինոն սոսկ փորձ չէր ստեղծելու 20-րդ դարի ամենամեծ կինոարտադրության կենտրոնացված համակարգը: Այն նաև մեխանիզմ էր անդրազգային, համասոցիալիստական ​​համընդհանուր լեզվի դանդաղ կամ «օրգանական» հայտնությունը իրականացնելու համար, ինչը, ըստ էության, նշանակում էր ռուսերենի փոխակերպումը սոցիալիստական ​​աշխարհի գաղութային lingua-franca–ի։ Խորհրդային ազգային հանրապետություններում ստեղծված կինոն վկայում է սույն գործընթացի մասին, որի միջոցով տոտալիտար պետությունը իրացնում էր այդ մեծ «քաղաքակրթական» նախագիծը, առաջ բերելով կինեմատոգրաֆիկ ինքնաներկայացման կարկամած ձևեր, ինչպես նաև կոմկուսի գաղութատիրական հրամայականների ակամա ինքնաբացահայտումը: Սովետահայ կինոն այս հակասական պատմության մարմնավորումն է, քանզի արմատականորեն հիմնված է լեզվական և մշակութային յուրահատուկ ավանդույթների վրա, միաժամանակ լինելով ԽՍՀՄ գաղափարախոսական, հասարակական-քաղաքական ծրագրերի ծնունդ: Ուրվագծելով կոմունիստական ​​վարչակարգի օրոք տեղական կինոարտադրության երկընտրանքները, այս զեկույցը պնդում է, որ հայկական կինոն ձևավորվել է որպես մշակութային հաղորդակցության սանձահարված միջոց, որը թեպետ հիմնականում ի վիճակի չէր «խոսել» այն մարդկանց անունից, ում կոչված էր ներկայացնելու, այնումանայնիվ կարողանում էր ի ցույց դնել և մերթ ընդ մերթ նույնիսկ դիմակայել իր լեզվական անզորացմանը նպաստող գաղութային համակարգերին։ Այս պայքարի հետևանքները դեռ շարունակում են ներազդել Հայաստանի հետխորհրդային կինոմշակույթի էվոլյուցիայի վրա, քանի որ մինչ օրս չկա ձևավորված խոսույթ, կամ նույնիսկ գիտակցություն, տեղական կինոպատմության կայացման գաղութային շրջանակների մասին: Հետևաբար, այս «կարկամած» վիճակի խճճված պատճառների վերհանումը պահանջում է խոսակցական լեզվի, գրականության և խորհրդային կինոյի գաղափարական քաղաքականության միջև կապերի քննադատական ​​վերագնահատում՝ հետգաղութային տեսության այն դիրքերից, որոնք կարող են օգնել մեզ տեսնել խորհրդահայ էկրանի դիսոնանսները՝ որպես տոտալիտար կեղեքման, մշակութային հիբրիդության և տեղական դիմադրության դրսեւորում։

+++++++++++++++

Վիգեն Գալստյանը Երևանում հաստատված արվեստի պատմաբան է ու անկախ համադրող, Սիդնեյի համալսարանի արվեստաբանական գիտությունների թեկնածու։ 2005-ից իրականացնում է հայկական լուսանկարչության, կինոյի, դիզայնի և արդի արվեստին առնչվող հետազոտական տարբեր նախագծեր, որոնց թվում են «Լուսադարան» հայկական լուսանկարչության հետազոտական կենտրոնը և «ՄանԲան» տեսողական մշակույթի արխիվը։ 2006 թ-ից ի վեր հեղինակել է շուրջ 40 ցուցահանդեսներ, կինոծրագրեր, հոդվածներ և պատկերագրքեր նվիրված հայկական արվեստի և լուսանկարչության պատմությանը որոնց թվում են հայկական կինոազդագրային արվեստին նվիրված առաջին ցուցահանդեսը (2006թ., Հայաստանի ազգային պատկերասրահ), «Լուսանկարչությունն ու առօրյա տարածությունը» (2011թ., Նոր Հարավային Ուելսի պատկերասրահ, Սիդնեյ) և հայ լուսանկարչության

դասականներ` Գագիկ Հարությունյանի (2017թ.) և Աբդուլլահյան եղբայրների (2023) առաջին հետահայաց ցուցահանդեսները Հայաստանում։ 2020–23 թվականների ընթացքում Վիգենը ղեկավարել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի կինոժառանգության բաժինը, իսկ այժմ տնօրինում է «ՄանԲան» տեսողական մշակույթի արխիվը ինչպես նաև Ազգային պատկերասրահի լուսանկարչության բաժինը։

Ցուցահանդես՝ անցման մեջ
Ամփոփիչ ընդունելություն և քննարկում
12․11․2023, 19։00