ՓՈԽԿԱՊԱԿՑՈՒՄ․ բաց կանչ համադրողների և արվեստագետների համար
Ժամանակակից արվեստի ինստիտուտը և ArtNexus-ը հայտարարում են բաց կանչ և, դիմելով արվեստագետներին և համադրողներին, առաջարկում է հանդես գալ ցուցահանդեսային նախագիծ մշակելու և Հայաստանի թանգարաններից որևէ մեկում իրականացնելու նախաձեռնությամբ։
Ծրագրի նպատակն է նպաստել թանգարանների, ժամանակակից արվեստագետների և համադրողների միջև կապերի ընդլայնմանը և նոր համագործակցությունների ստեղծմանը։ Ծրագրի արդյունքում ընտրված ժամանակից արվեստագետները հնարավորություն են ստանում ցուցադրվելու թանգարանային միջավայրում, իսկ թանգարանները՝ կարողանում են հյուրընկալել ժամանակակից արվեստի ցուցադրություն:
Դիմել կարող են ստեղծագործական խմբեր՝ համադրող 3 և ավել արվեստագետների հետ կամ 3 և ավել արվեստագետներից բաղկացած խումբ, ուր արվեստագետներից մեկը (կամ բոլորով միասին) կկատարի(են) նաև համադրողի գործառույթը։
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել դիմումը մինչև ս․թ․ հուլիսի 10-ը՝ կցելով հետևյալ նյութերը՝
-
Համադրողի և մասնակից արվեստագետի ինքնակենսագրականները և պորտֆոլիոները՝ 100 մբ չգերազանցող 1 PDF ֆայլով
-
Առաջարկվող Նախագծի մանրամասն նկարագիր (տեքստային նկարագիր, էսքիզներ, լուսանկարներ և այլ նյութեր)
-
Բյուջեի բաշխումը (կարող եք օգտագործել ձևանմուշը)։
Ընդգրկված թանգարանները
ԺԱԻ-ն այս ծրագրի շրջանակում համագործակցության նախնական պայմանավորվածություն ունի 2 թանգարանի հետ․
-
Հովհաննես Շարամբեյանի Անվան Ժողովրդական Արվեստների Թանգարանը
-
Եղիշե Չարենցի տուն-թանգարանը
Այս թանգարանների ժամանակավոր ցուցադրությունների համար նախատեսված սրահների հատակագծերը և լուսանկարները կարող եք տեսնել այստեղ։
Կանչը չի սահմանափակում համագործակցությունը այլ թանգարանների հետ։ Դիմորդները կարող են ինքնուրույն պայմանավորվածություն ձեռք բերել Երևանի այլ թանգարանների հետ և դիմել ծրագրին՝ ներկայացնելով գործընկեր թանգարանի գրավոր համաձայնությունը փաստող նամակ։
Ընտրություն
Ընտրող հանձնաժողովում կընդգրկվեն ԺԱԻ աշխատակազմի և հոգաբարձուների խորհրդի անդամներ, մասնակից թանգարանների ներկայացուցիչներ և հրավիրյալ փորձագետներ։
Ընտրության չափանիշներն են՝ առաջարկվող նախագծի բովանդակությունը, իրականանալիությունը, նոր միտումներ բացահայտելու ներուժը։
Բյուջե
Նախագծի առավելագույն բյուջեն՝ 6,500,000 դրամ (ներառում է հարկերը, հոնորարներ, արտադրական ծախս, տեղափոխման ծախս, տպագրության ծախս, անհրաժեշտության դեպքում՝ տարածքի վարձակալություն և այլ ծախսեր):
Բյուջեի բաշխման մեջ կարևոր նախապայման է մասնակից արվեստագետներին հոնորարի վճարումը՝ առնվազն բյուջեի 40%-ի չափով։
Ծրագրի ժամանակացույցը
-
Բաց կանչ՝ հունիսի 1 - հուլիսի 10
-
Հայտերի դիտարկում և ընտրություն՝ հուլիսի 10 - հուլիսի 15
-
Նախագծերի վրա աշխատանք՝ հուլիս -հոկտեմբեր, 2024
-
Ցուցադրության բացումը՝ հոկտեմբեր/նոյեմբեր 2024
-
Ցուցադրության տևողությունը՝ առնվազն 1 ամիս (տևողությունը կարող է լինել ավելի երկար, ըստ թանգարանի հետ պայմանավորվածության)
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 093337211 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ․փոստի հասցեին։
Ծրագիրն իրականացվում է Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) կողմից ֆինանսավորվող և Շվեդիայի Արվեստի դրամաշնորհների կոմիտեի կողմից իրականացվող ArtNexus ծրագրի օժանդակությամբ։
ArtNexus-ի մասին
ArtNexus-ը Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) կողմից ֆինանսավորվող և Շվեդիայի Արվեստի դրամաշնորհների կոմիտեի կողմից իրականացվող միջազգային ծրագիր է՝ ուղղված ստեղծագործական ազատությանը, մշակութային ոլորտի զարգացմանը և ժողովրդավարական գործընթացների ամրապնդմանը։
ArtNexus ծրագրի մասին ավելին կարդացեք հետևյալ հղումներով․
Կայք : ArtNexus in English | ArtNexus on Instagram | ArtNexus on Facebook