«Անջատ և․․․» ցուցահանդեսի բացում
Հուլիսի 7–ին, ժամը 20։00–ին ԺԱԻ ցուցասրահում կբացվի Կիմա Գյարաքյանի՝ «Անջատ և․․․» ցուցահանդեսը։ Համադրող՝ Արուսէակ Հովհաննիսյան։
Արվեստագետը գրեթե միշտ ձգտում է խախտել ընդունված կանոնները։ Արվեստի պատմության ընթացքը ըստ ժամանակաշրջանների, իրարից տարբերակվում է ընդունված ձևերի մերժմամբ և նորի հաստատմամբ։ Ընդունված արվեստային ձևերը զանցառելու և նորը ստեղծելու անհագուրդ ցանկությունը, հասնելով ժամանակակից արվեստի պրակտիկաներ, դրսևորվեց արվեստագետի մտքի ակտիվ դերով։
Ժամանակակից արվեստում արվեստագետի ցանկացած ժեստ դիտարկվեց որպես արվեստային ստեղծագործություն։ Հիշյալ կացության մեջ անընդհատ հարցադրվում է ի՞նչ է արվեստը։ Եվ խաղը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ արվեստագետը իր նոր մտքերով ակտիվ է պահում հարցի էությունը։
Կիմա Գյարաքյանը իր «Անջատ և...» շարքով փորձ է կատարել զանցառելու ժամանակակից արվեստի մտքի արտոնյալ կարգավիճակը ապավինելով նկարչական միջնոցին։
Ստեղծագործությունները դիտելիս դիտողը հարաբերվում է արվեստագետի մտքի «անջատման» ակնթարթներին։
Մարմնականից հրաժարումը և մտքի անջատումը ստեղծագործությունները դարձնում է մեդիտատիվ պրակտիկաներ, որոնք իրենց ֆիզիկական արտահայտությունն են գտնում թղթի և ջրաներկի հարաբերակցությամբ: