Շղարշից Անդին
Նոյեմբերի 11–ին ժամը 19։00–ին ԺԱԻ ցուցասրահում կներկայացվի ճարտարապետ Նվարդ Դալյանի և բանաստեղծ Սոնիա-Սանան Քիլէճիանի «Շղարշից Անդին» համատեղ նախագիծը։
Նվարդ Դալյանի լուսանկարչական պատկերները զուգակցվում են Սոնիա-Սանան Քիլէճիանի բանաստեղծություններով՝ ոգեշնչված Համշենի բնապատկերային տեսարաններից։ Արվետսագետը և բանաստեղծը, լուսապատկերի և պոետիկ տեքստի միջոցով, ուսումնասիրում են մշուշի առեղծվածային էությունը։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 28–ը, երկուշաբթիից շաբաթ 12։00 – 19։00։
Հասցեն՝ Ավետ Ավետիսյան 47
Մուտքը՝ ազատ
Հասցեն՝ Ավետ Ավետիսյան 47
Մուտքը՝ ազատ
Ժամանակակից արվեստի ինստիտուտի մասին
Ժամանակակից արվեստի ինստիտուտը /ԺԱԻ/ (www.ica.am) Երեւանի մշակութային և ժամանակակից արվեստի նախագծերի մշակման և արտադրության նախագծման բաց կենտրոն է: ԺԱԻ- ն նպաստում է արվեստի տնտեսության գործունեությանը Հայաստանում, իրականացնում է արվեստի հավաքագրման, ցուցադրման, արխիվացման և տարածման ծրագրեր, իրականացնում է հետազոտություններ և կազմակերպում կրթական ծրագրեր՝ համադրողական պրակտիկայի, տեսության և արվեստի կրթության ոլորտներում: