Աննե Գլասսներ։ Լռության մեջ
«Արվեստի ստեղծագործության մեջ հաճախ ամենակարևոր տարրերը նրա միջի լռության պահերն են» Սյուզան Զոնթագ:
Աշխատանոցի հիմքում ընկած է սեփական մարմնի՝ ժամանակի և տարածության հետ առճակատումը: Աշխատանոցը կներառի ընկալման, գիտակցության և լռության հետ կապված վարժություններ, և ցույց կտա պերֆորմատիվ գործողությունների նկատմամբ մոտեցումների բազմազանությունը:
Արվեստագետի համար հաջողված համագործակցություն համարվում է ոչ թե ռեպերտուարի հետագա ընդլայնման շահագրգռվածությունը, այլ գաղափարներ կիսելու և համատեղ աշխատանքային միջավայր ստեղծելու իրական ցանկությունը: