ENG Array ( [0] => Array ( [node_id] => 2 [node_parent] => 0 [node_url] => about [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 13 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:22:14 [node_modify_date] => 2023-04-09 11:20:54 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 2 [nl_lang] => 2 [nl_title] => Մեր մասին [nl_description] => ԺԱԻ–ն ժամանակակից արվեստի ոլորտում նախագծերի ձևորման և արտադրման բաց հարթակ/կենտրոն/խառնարան է։ ԺԱԻ–ին խթանում/նպաստում է Հայաստանում արվեստի տնտեսության զարգացմանը, ձևավորում և իրականացնում է արվեստի հավաքածուների, ցուցահանդեսների, արխիվացման և տարածման հետ կապված նախագծեր, նաև վարում է կուրատորական գործունեության, տեսության և արվեստի ոլորտում հետազոտություններ։ Իբրև անձերի և գաղափարների միջգործառնական ցանց, ԺԱԻ դպրոցը, նախագծերի և հետազոտությունների լաբորատորիաները առաջարկում են ռեսուրսներ, տեխնիկակական հարմարույուններ/պայմաններ և գործիքներ հայկական արվեստի դաշտում և ավելի լայն համաշխարհային համատեքստում գործելու և մտածելու համար։ ) [1] => Array ( [node_id] => 3 [node_parent] => 0 [node_url] => 3 [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 12 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:22:20 [node_modify_date] => 2023-01-30 12:06:44 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 3 [nl_lang] => 2 [nl_title] => [nl_description] => ) [2] => Array ( [node_id] => 4 [node_parent] => 0 [node_url] => school [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 11 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:23:23 [node_modify_date] => 2023-03-05 16:08:09 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 4 [nl_lang] => 2 [nl_title] => Դպրոց [nl_description] => ) [3] => Array ( [node_id] => 5 [node_parent] => 0 [node_url] => labs [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 10 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:23:48 [node_modify_date] => 2023-03-18 13:54:46 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 5 [nl_lang] => 2 [nl_title] => Լաբեր [nl_description] => ) [4] => Array ( [node_id] => 6 [node_parent] => 0 [node_url] => nest [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 9 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:23:59 [node_modify_date] => 2023-03-05 16:08:21 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 6 [nl_lang] => 2 [nl_title] => Նեստ [nl_description] => Կացարանի գաղափարը հղացել և իրականացրել են ԺԱԻ դպրոցի 2009-2010 ուս.տարվա շրջանավարտներ Հարություն Ալպետյանը, Նվարդ Երկանյանը եւ Թագուհի Թորոսյանը։ Այն նախատեսված է արվեստագետների, համադրողների, գրողների, բանախոսների, գիտնականների և այլ մշակութային գործիչների համար: Այն հնարավորություն է ընձեռում ապրել և աշխատել Երևանում՝ միևնույն ժամանակ մշակելով և իրականացնելով անհատական նախագծեր և ներգրավվելով Հայաստանի ստեղծագործական դաշտում: Գործելով ԺԱԻ դպրոցի, ինչպես նաև Հետազոտական և Նախագծային լաբորատորիաների հետ զուգընթաց, Նեսթը հավելյալ հնարավորություններ է ստեղծում հյուրընկալվող արվեստագետների համար՝ տեղացի արվեստագետների, բանախոսների հետ շփվելու, ինչպես նաև միջազգայնորեն հայտնի արվեստի գործիչների ցուցադրություններին կամ դասախոսությունների ներկա գտնվելու համար: Որպես նորարարական-ստեղծագործական գիտելիքների վրա հիմնված պլատֆորմի մի մաս, Նեսթը ինտեգրված է ինչպես երևանյան, այնպես էլ միջազգային սոցիալ-մշակութային դաշտի մեջ: Գտնվելով Երևանի Այգեստան գեղատեսիլ, խաղաղ թաղամասում, որ շատ մոտ է քաղաքի ակտիվ մշակութային կենտրոնին, Նեսթը շրջապատված է համալսարանական ցանցով և զբոսայգիներով: Յուրաքանչյուր կենվորի տրամադրվում է սենյակ և արտադրության կամ հետազոտական տարածք: Այն կահավորված է և ունի ինտերնետային կապ: Շենքում առկա է նաև ընթերցասրահ, դասասենյակ և խոհանոց, բոլորն էլ ազատ՝ կենվորների օգտագործման համար: ) [5] => Array ( [node_id] => 7 [node_parent] => 0 [node_url] => gallery [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 8 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:24:53 [node_modify_date] => 2023-03-05 16:09:23 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 7 [nl_lang] => 2 [nl_title] => Ցուցասրահ [nl_description] => ) [6] => Array ( [node_id] => 8 [node_parent] => 0 [node_url] => library [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 7 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:25:33 [node_modify_date] => 2023-03-05 16:08:32 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 8 [nl_lang] => 2 [nl_title] => Գրադարան [nl_description] => ) [7] => Array ( [node_id] => 216 [node_parent] => 0 [node_url] => studios [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 6 [node_template] => simple [node_creation_date] => 2023-03-05 10:08:03 [node_modify_date] => 2023-04-12 17:58:42 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 216 [nl_lang] => 2 [nl_title] => Արվեստանոցներ [nl_description] => ) [8] => Array ( [node_id] => 304 [node_parent] => 0 [node_url] => Blog [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 4 [node_template] => simple [node_creation_date] => 2023-03-12 14:16:21 [node_modify_date] => 2023-03-28 00:05:31 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 304 [nl_lang] => 2 [nl_title] => բլոգ [nl_description] => ) [9] => Array ( [node_id] => 9 [node_parent] => 0 [node_url] => EVENTS---NEWS [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 3 [node_template] => simple [node_creation_date] => 2022-03-14 23:34:16 [node_modify_date] => 2023-05-24 11:24:08 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 9 [nl_lang] => 2 [nl_title] => Միջոցառումներ և Նորություններ [nl_description] => ) )

Ընդունելություն Արվեստի և արվեստագիտական խորացված ուսումնասիրությունների դպրոց (ԱԱԽՈՒԴ)

ԺԱԻ հայտարարում է ընդունելություն Արվեստի և արվեստագիտական խորացված ուսումնասիրությունների դպրոց (ԱԱԽՈՒԴ)։ Դպրոցը ԺԱԻ կրթական նոր ընդարձակումն է, որը իրականացնում է կրթական հետազոտական եռամյա (1+2) ծրագիր։ Արվեստի, արվեստագիտական ու հարակից գիտակարգերի հետ մեկտեղ ուսուցումը ներառում է հետազոտական մոտեցումներ հումանիտար և սոցիալական գիտությունների ոլորտից։ Որպես միջգիտակարգային երկխոսության պրակտիկա՝ ուսուցումը չի ենթադրում առկա գիտելիքների փոխանցմանը միտված առանձին դասախոսություններ կամ դասընթացներ։ Ուսանողները կմասնակցեն սեմինարների, կծանոթանան հետազոտական մեթոդների, ձեռք կբերեն հմտություններ՝ մասնագիտանալով հընթացս ձևավորվող գիտելիքի շուրջ։

Կրթական և հետազոտական աշխատանքները կազմակերպվում են չորս արվեստանոցում, որոնցից յուրաքանչյուրն ընդգրկում է ուսումնասիրության որոշակի ոլորտ. ա) հետազոտական հենքով արվեստի պրակտիկաներ, բ) կատարողական պրակտիկաներ գ) պատկերի մշակութային և տեսողական ուսումնասիրություններ, դ) արվեստի սոցիալական համատեքստի ուսումնասիրություններ։

Դիմումներն ընդունվում են մինչև սեպտեմբերի 15-ը։

Մանրամասները՝ այստեղ։ 

Արվեստանոցների մասին

Հետազոտության հենքով արվեստի արվեստանոց

(ղեկավար՝ Ռուբեն Արևշատյան)

Այս արվեստանոցը նախատեսված է Հետազոտության հենքով արվեստի պրակտիկաներով հետաքրքրվող արվեստագետների համար։  Իբրև ժամանակակից արվեստի պրակտիկա, Հետազոտության հենքով արվեստը, ձևավորվել է կոնցեպտուալ արվեստի զարգացման տիրույթում։  Բնույթով լինելով ինստիտուցիոնալ՝ Հետազոտության հենքով արվեստը գործառնական տեսակետից կատարողական է։ Սա նշանակում է, որ հավաստի և զգացական առումով համոզիչ լինելը հետազոտող արվեստագետի համար ևս առաջնային է։ Ուստիև ուսանողը արվեստանոցում սովորելիս այս կամ այն նյութը հետազոտելու կարողությունների հետ մեկտեղ, պետք է ձեռք բերի այն արտահայտչականորեն ներկայացնելու և մատուցելու հմտություններ:

Կատարողական պրակտիկաների ուսումնասիրության արվեստանոց

(ղեկավար՝ Նազարեթ Կարոյան)

Այս արվեստանոցում ուսումնասիրվում են կատարողական տարատեսակ պրակտիկաներ (կուրատորություն, քննադատություն, հավաքչություն, արխիվացում և այլն), որոնք  ապահովում են արվեստի գործերի հանրային շրջանառություն։ Հենվելով հումանիտար ուսումնասիրությունների ոլորտում (լեզվաբանություն, գենդերային ուսումնասիրություններ, տնտեսագիտություն, կառավարում, ծրագրավորում և այլն) ստեղծվող ընդհանուր տեսությունների վրա  և, նկատի ունենալով մարդկային գործունեությունների դաշտում տեղի ունեցող փոխակերպումները, արվեստանոցում իրականցվող ուսումնասիրությունը կենտրոնանում է կատարողական պրակտիկաների գերադաս դիրք գրավելու և դրա բերած հետևանքների վրա: Կատարողական պրակտիկաների ուսումնասիրության համար անհրաժեշտ գիտելիքներ ունենալուց բացի՝ ուսանողը արվեստանոցն ավարտելիս պետք է հմուտ լինի և կարողանա դրսևորվել դրանցից որևէ մեկում։ 

Տեսողական ուսումնասիրությունների արվեստանոց

 (ղեկավար՝ Հրաչ Բայադյան)

Այս արվեստանոցի աշխատանքը ներառում է ժամանակակից տեսողական մշակույթի, տեսողական արվեստներին բնորոշ պատկերների և դրանց վերաբերող տեսությունների, նկարագրության ու վերլուծության եղանակների (օրինակ՝ գաղափարաբանության քննադատություն, դիսկուրսի վերլուծություն) ուսումնասիրությունը։ Տեսողական ուսումնասիրությունների արվեստանոցում ուսանելը ենթադրում է այնպիսի նախնական գիտելիքներ, կարողություններ և հմտություններ, որոնց հետագա զարգացումը ուսանողներին թույլ կտա կատարել ամենատարբեր միջոցներով արտադրված տեքստերի քննադատական մեկնաբանություն՝ կերպարվեստի գործից մինչեւ լուսանկար ու կինոնկար, գովազդի ու նորաձևության նմուշներից մինչև սոցիալական ցանցերի տարատեսակ արտադրանք։ 

Արվեստի սոցիալական ուսումնասիրությունների արվեստանոց

(ղեկավար՝ Հրաչյա Կաժոյան)

Այս արվեստանոցի ուսումնասիրությունների շրջանակում արվեստի մարդկային, հոգևոր և սոցիալական չափումներն են: Արվեստի կատարյալ գործերը երբեմն լինում են այնքան վարակիչ, որ հասարակական հսկայածավալ տարածում են գտնում։ Մարդկային ի՞նչ պահանջներից է առաջանում դիցուք որևէ պատմավեպից, ֆիլմից իամ հուշարձանից ծնվող ձգողականությունը, որը բացվելով իբրև հրապարակ, կամ հիշողության դաշտ,  ի զորու է լինում իր մեջ տեղավորել ոչ միայն առանձին ընթերցողի, այլև ամբողջ մի հասարակություն ու ժողովուրդ: Արվեստանոցի շրջանավարտը կտիրապետի արվեստի հասարակական պահանջարկի և ազդեցության հետազոտության մոտեցումներին ու մարդաբանության, հոգեբանության և սոցիոլոգիայի միջև միջգիտակարգային վերլուծություններից զատ կկարողանա կատարել առանձին նախագիծ մշակելու համար անհրաժեշտ համատեքստային վերլուծություններ: