Լիսաբոնի համալսարանի Արվեստի և հումանիտար գիտությունների դպրոցի ARTIS հետազոտական կենտրոնի և ԺԱԻ-ի միջև համագործակցություն
Սիրելի ընկերներ, ուրախ ենք ձեզ հետ կիսվել հիանալի նորություններով։
Լիսաբոնի համալսարանի Արվեստի և հումանիտար գիտությունների դպրոցի ARTIS հետազոտական կենտրոնի և Երևանի ժամանակակից արվեստի ինստիտուտի (ICA Yerevan) համագործակցության շրջանակներում արվեստի պատմաբաններ Լուիս Ու. Աֆոնսոն և Պեդրո Լուպան սեպտեմբերին մեկշաբաթյա դաշտային աշխատանքըկատարեցին Հայաստանում։
Ուսումնասիրությունը նպատակ ուներ խորացնել գիտելիքները հայ արդի և ժամանակակից արվեստի մասին և քարտեզագրել հայ արվեստի միջավայրը: Այն ներառում էր այցելություններ արվեստի խոշոր թանգարաններ և կենտրոններ, հանդիպումներ և հարցազրույցներ արվեստագետների, Ժամանակակից արվեստ դաշտի շահագրգիռ կողմերի հետ։։
Ճամփորդությունը հիմք դրեց հայ արդի և ժամանակակից արվեստի գեղագիտական և տնտեսական արժեքը համաշխարհային արվեստի էկոհամակագում վերագնահատելու և բաձրացնելու կոչված մի ծրագրի, որը նպատակ ունի ցուցահանդեսների, գիտաժողովների, կրթական նախաձեռնությունների, միջազգային համագործակցությունների միջոցով այն ինտեգրել միջազգային մշակութային երկխոսությանը:
Լուիս Ու. Աֆոնսոն 1997 թվականից Լիսաբոնի համալսարանի Արվեստի և հումանիտար գիտությունների դպրոցի ավագ դասախոս է։ Նրա դասավանդումն ու հետազոտությունը կենտրոնացած են վաղ համաշխարհայնացման ընթացքում արվեստի հիբրիդացման, ինցպես նաև ժամանակակից արվեստի շուկաների շուրջ; Պեդրո Լապան, իր հերթին, արվեստի տեսության և պատմության դասախոս է Լիսաբոնի համալսարանի արվեստի և հումանիտար գիտությունների դպրոցում: Նա նաև Լիսաբոնի Բերարդոյի թանգարանի (Museu Colecção Berardo) հավաքածուի նախկին գեղարվեստական ղեկավարն է և Լիսաբոնի Ժամանակակից արվեստի ազգային թանգարանի (Museu do Chiado) տնօրենը:
Նոյեմբերի 29-ին Նազարեթ Կարոյանը և Ռուբեն Արևշատյանը կմեկնեն Լիսաբոն՝ մասնակցելու «Արվեստը հետխորհրդային աշխարհում. Հայաստան և Կովկաս» խորհրդաժողովին Լիսաբոնի համալսարանի Արվեստի և հումանիտար գիտությունների դպրոցում։ Համախմբելով համալսարանական առաջատար գիտնականներին, արվեստի քննադատներին և համադրողներին՝ խորհրդաժողովը կուսումնասիրի խորհրդային ժառանգության ազդեցությունը արվեստի և մշակույթի վրա Հայաստանում և ավելի լայն կովկասյան տարածաշրջանում: Արվեստի հիմնական գործիչների, մշակութային շարժումների և տնտեսական ազդեցությունների վերաբերյալ քննարկումների միջոցով միջոցառումը խորը հայացք է առաջարկում հետխորհրդային լանդշաֆտում ժամանակակից արվեստի էվոլյուցիայի վրա: